ՆԳՆ-ի բյուջեն 2026-ին. ինչ գումար է հատկացվել
Գրանցվել
Գրանցվել
ՆԳՆ-ին 2026-ին կհատկացվի 102.6 մլրդ դրամ՝ 2.4 մլրդ-ով պակաս
3 ՆՈՅ 2025 07:25
ՆԳՆ-ին 2026-ին կհատկացվի 102.6 մլրդ դրամ՝ 2.4 մլրդ-ով պակաս

ՆԳՆ-ին 2026-ին կհատկացվի 102.6 մլրդ դրամ՝ 2.4 մլրդ-ով պակաս

3 ՆՈՅ 2025 07:25
2026-ին ՆԳ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 102․6 միլիարդ դրամ։ 2025 թվականի համադրությամբ ունենք բացասական տարբերություն՝ շուրջ 2․4 միլիարդ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ ընթացիկ ծախսերի գծով հատկացվելու է 101․4 միլիարդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 1․2 միլիարդ դրամ։
Մանրամասները ԱԺ-ում Բյուջե-2026-ի նախագծի հանձնաժողովային քննարկումների ժամանակ ներկայացրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ 102․6 միլիարդ դրամի հատկացումներում սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 89․4 միլիարդ դրամ, որից միայն աշխատավարձի, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված միջոցները՝ 79․3 միլիարդ դրամ, իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները՝ 13․3 միլիարդ դրամ, որից կապիտալ ծախսերը 1․2 միլիարդ դրամ են կազմում՝ ամբողջի 1․2 տոկոսը։
Ընթացիկ ծախսերի գծով 2․3 միլիարդ դրամի ավելացումը պայմանավորված է առավելապես ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների վճարումների ապահովմամբ։ 2026 թվականի բյուջեում նախատեսվել են համապատասխան միջոցներ, որպեսզի ծառայողները բնակվարձի ստացման հետ կապված որևէ խնդիր 2026 թվականի կտրվածքով արդեն չունենան։
Բնականաբար, քանի որ ոստիկանության գվարդիան ձևավորվել է, այստեղ նաև ընթացիկ տարում սննդի ծառայությունների ձեռք բերման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ևս նախատեսել էինք, ըստ այդմ 2026 թվականի բյուջեն կատարել է վերահաշվարկ, նախագիծը կատարել է վերահաշվարկ և համապատասխան միջոցները այս պահի դրությամբ ևս նախատեսված են։
Կարևոր նորություններից մեկը սեյսմիկ ոլորտին է վերաբերում, նշել է Արփինե Սարգսյանը․ «Մենք նախատեսում ենք սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում, ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից, և ըստ այդմ նախատեսում ենք ունենալ երկրաքիմիական կայանի թվով վեց հատ տնակի ձեռքբերում, ինչպես նաև թվով 13 կարևորագույն նշանակության սարքեր-սարքավորումներ, որոնք թույլ կտան սեյսմիկ պաշտպանության ոլորտում ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացնել և ճշգրիտ կանխատեսումներ նաև ևս ապահովել»,- նշել է Սարգսյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել